15/09/2026

EU – Armenia

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Կուսակցության համար համայնքներում ներկայացվածությունը, համայնքների խնդիրներով զբաղվելը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։

Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը և ձևավորված տեղական ընդդիմադիր իշխանությունների գործունեությանը,մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։

Մենք վստահ ենք, որ նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքներն ամրապնդելու ենք՝ հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կատարած արդյունավետ աշխատանքը համայնքներում։