Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 6-ին`ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում:
Մինչ հրշեջ փրկարարական ջոկատի դեպքի վայր ժամանելը, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չէ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն է։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածները մայր ու դուստր են։

Բաց մի թողեք
Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը
Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից