Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով.
1 բնակարանի գնման իրավունք.
5 տրանսպորտային միջոց.
1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
2 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Բաց մի թողեք
Դոլարն ու ռուբլին նվազել են․ հունվարի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Չի հիմնավորվել, որ Օլեգ Գուսովը մահացել է «Ջերմուկ» հանքային ջրից, զրպարտություններ են. հայտարարություն
Սոցիալական ծախսի փոխհատուցում եկամտահարկով․ ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ է դա, ովքեր ու ինչպես կարող են օգտվել