10/01/2025

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքակացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը»հայտնել են բարձ ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», – նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։

Բարձր ներկայացացուչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. – «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ – ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ – ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը ողջունել է ՀՀ կառավարության որոշումը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ սկսել ԵՄ անդամակցության գործընթաց։

Նրանք, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- գրել է նա։