Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի՝ ներկայումս ինքնաթիռում ուղևորներ են մնում։ Նրանք սպասում են լրացուցիչ տեղեկությունների։
Ինչպես պարզաբանել է ալիքը, թռիչքի ժամանակ ուղեւորներին տեղեկացրել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է։ Արդյունքում ինքնաթիռի վառելիքը սպառվել է, և անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորվելու համար։
Ավելի վաղ «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել էր ձյան տեղումների պատճառով։

Բաց մի թողեք
«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»
Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի
Շինարարների փողոցում ինչո՞ւ քանդեցին խանութները, ի՞նչ է սպասում դրանց սեփականատերերին