Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հրապարակել են ԵԽԽՎ-ում Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեյի սոցցանցային գրառումը, որով նա ծանուցում է, որ հունվարի 16-ին Մյունխենի դատարանն սկսում է Բունդեսթագի նախկին պատգամավորներ, ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության նախկին անդամներ Ակսել Ֆիշերի և Էդուարդ Լինթերի դատավարությունը:
Նրանք մեղադրվում են լիազորությունների շրջանում Ադրբեջանի կառավարությունից մերձբալթյան երկրներում գրանցված բրիտանական ընկերությունների միջոցով կաշառք ստանալու և փոխարենը ԵԽԽՎ-ում Բաքվի իշխող վարչակազմի շահերը պաշտպանելու լոբբինգ իրականացնելու մեջ:
Քրեկան գործը Մյունխենի դատախազությունը հարուցել է 2020 թվականին՝ գերմանական և եվրոպական մի քանի երկրների մամուլում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ հրապարակումների հիման վրա: Նախաքննությունը հիմնավորել է, որ երկու պատգամավորները տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունից գումարներ են ստացել և ծառայել նրա շահերին՝ ԵԽԽՎ-ում խոչընդոտելով ալիևյան վարչակազմի դեմ մարդու իրավունքների և ազատությունների բռնաճնշման փաստերով բանաձևրի ընդունմանը:
Անցյալ տարի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկ տարով կասեցրել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Այդ հարցով քննարկումների նախաձեռնողներից մեկը Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբն է, ով ցանկություն էր հայտնել մասնակցել անցած նոյեմբերին Բաքվում գումարված Կլիմայի հարցերով միջազգային խորհդաժողովին, սակայն Ադրբեջանի կառավարությունը նրան մուտքի թույլտվություն չտվեց:
Ավելին՝ Բաքուն կազմել է եվրոպացի խորհրդարանականների «սու ցուցակ», նրանք Ադրբեջանում հայտարարված են «անձանկալի անձինք» և այդ երկիր մուտք գործել չեն կարող: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը պետք է քննարկվի ադրբեջանական պատվիրակության հարցը: Անցած տարում Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ սպառնացել է, որ եթե պատվիրակության լիազորությունները չվերահաստատվեն, ապա «Ադրբեջանը կքննարկի ԵԽԽՎ-ում մասնակցության նպատակահարմարության հարցը»:
Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների դատավարության մեկնարկը, այդ առթիվ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Շվաբի սոցցանցային գրառումը վկայում են, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիոտթյան» խնդիրը եվրոպական երկրներում դիտարկվում է լրջորեն:
Ըստ տեղեկությունների՝ Մյունխենի դատարանը խիստ աշխատակարգ է սահմանել, գործի դատաքննությունը պետք է սահմանափակվի երեսուն նիստով և ավարտվի ապրիլի 25-ին: Դա նշանակում է, որ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները չեն կարող փաստաբանական միջամտությամբ «անվերջ երկարաձգել» գործի քննությունը:
Դրանից, իհարկե, ուղղակի չի հետևում, թե դատարանը նրանց նախապես մեղավոր է ճանաչել կամ դատաքննությունը պարտադիր կավարտվի նրանց նկատմամբ մեղադրական վճռով: Եվրոպական երկրում նման կանխակալ դատավարությունը բացառված չէ: Էական է, որ Ալիևի «մյունխենյան դատավարությունն», անկասկած, ունենալու է համագերմանական և եվրոպական արձագանքներ:
Ընդ որում՝ Եվրոպայում Ալիևի իշխանության կոռուպցիոն գործունեությանը վերաբերող դատաքննությունն սկսվում է, երբ Գերմանիայում արտահերթ ընտրություններ են նշանակված: Քաղաքական ուժերն, անկասկած, «փորփրելու են» անցյալը, բացահայտումներ են արվելու, թե ինչ իշխանության օրոք է Բաքվի «կաշառքը հասել Գերմանիա», և Բունդեսթագի նախկին պատգամավորներն արդյոք «չե՞ն գործել կառավարության համաձայնությամբ»:
Գերմանիան Եվրամիության ազդեցիկ երկրներից է, իսկ Ադրբեջանը փորձում է Եվրահանձնաժողովի հետ նախկին գործնական կապերը վերականգնել: Ալիևի «մյունխենյան դատավարության» ելքը կարող է այդ հարաբերությունների վրա առարկայական ազդեցություն գործել:
Բաց մի թողեք
Արցախի կորստից հետո չի լինելու ՀՀ, ժամանակի խնդիր է լինելու
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակված է. ԿԸՀ-ն պարզաբանել է
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում