«ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության եւ իշխանամերձ օղակների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ապա՝ Հայաստանի եւ Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ. պատճառը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն էր, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար տարբերակով։
Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տված կառավարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, սակայն տնտեսվարողներն ու գործարարները տագնապի մեջ են։ Բանն այն է, որ 2024 թվականին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հավաստմամբ՝ ԵԱՏՄ մաքսային բյուջե 76.2 մլրդ դրամի մուտք է եղել։ Այն 2023-ի համեմատ աճել է 1.2%-ով։
Կարելի է արդյոք ենթադրել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեզերը, պետական բյուջեի հարկերն ավելացնելուն զուգահեռ, նպատակ ունեն այսուհետեւ ֆինանսական որեւէ ներդրում չանել ԵԱՏՄ-ում։
Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեի 609 մլրդ դեֆիցիտին օդ ու ջրի պես անհրաժեշտ են անհիմն ծախսվող միլիարդները։ Ու հիմա Կառավարությունում մտածում են՝ ծրագրերը չկատարեն, որ գումար խնայեն:
Ի դեպ, չի բացառվում՝ դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի»:
Բաց մի թողեք
Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար
Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է․ Լուսանկար
«Համմեր»-ի 25-ամյա վարորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման․ Լուսանկար