Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր թիմը գաղտնազերծելու է 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Նոբելյան մրցանակակիր Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանություններին առնչվող փաստաթղթերը, գրել է CNN-ը։
Համապատասխան հայտարարությունն արվել է Վաշինգտոնի Capitol One Arena-ում ելույթի ժամանակ։ Իր նախագահության ընթացքում քաղաքական գործիչը չի հրապարակել Քենեդու սպանության հետ կապված գրառումների ամբողջական փաթեթը, քանի որ դա պահանջել էին ազգային անվտանգության մարմինները։
«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու, դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների հետ կապված մնացած գրությունները»։



Բաց մի թողեք
Ռումինիան առաջարկում է ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերը հոգալ պետական բյուջեից
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա
Պատվո պահակախմբի անդամներից մեկն ուշաթափվել է Մակրոնի աչքի առջև