Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2024-ին Հայաստանում դիտված կլիմայական շեղումները:
2024 թվականին դիտվեցին մի շարք կլիմայական շեղումներ (անոմալիաներ):
Տաք անոմալիները
2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով։ Անցած տարվա ձմռան միջին ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4.0 °C-ով, որի արդյունքում գրանցվեց երկրորդ ամենատաք ձմեռը սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Հաջորդ էքստրեմալ ջերմաստիճանային շեղումը դիտվեց ապրիլ ամսին։ Ապրիլը ամենատաքն էր սկսած 1935 թվականից։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4 °C, որը 4․5 °C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման։
Խոնավ և չոր անոմալիները
Ամենատաք ապրիլը ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23 մմ կամ նորմայի 33 %-ը։ Նման չորային ապրիլ Հայաստանում չէր դիտվել 1935 թվականից ի վեր։ Ամենատաք և ամենաչոր ապրիլին հաջորդեց չափազանց խոնավ մայիսը։ 2024 թվականի մայիսը ամենա տեղումնառատն էր սկսած 1937 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիսին կազմեց 161 մմ, որը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է ամսական նորման։
Մայիսի 25-ից 26-ը դիտվեցին առատ տեղումներ, որոնք բերեցին աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում և հանդիսացան մարդկային զոհերի պատճառ։
Խոնավ էր նաև հուլիս ամիսը։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84 մմ։ Նման տեղումնառատ հուլիս չեր դիտվել 1965 թվականից հետո։
Բաց մի թողեք
Հունվարի 21-ի աստղագուշակ․ Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների համար
Ովքեր են ընդգրկվել Արշակ Կարապետյանի նոր կուսակցությունում
Ինչպե՞ս է Հայկ Մարությանին հաջողվել նկարահանում իրականացնել ավտոբուսում. Լուսանկար