Ռուսաստանը մեծ խնդիրների առաջ կկանգնի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին համաձայնագիր կնքել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Չգիտեմ՝ Պուտինը սա՞ է ուզում։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով։ Կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարությունների մեջ է ընկնելու», – Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը:
Նրա խոսքով, Պուտինին «չի կարող հիացնել» պատերազմի ընթացքը, քանի որ այն տևել է արդեն երեք տարի։ Նա խոստացել է «որքան հնարավոր է շուտ» հանդիպել ՌԴ նախագահի հետ և «ամեն ինչ պարզել»։
Թրամփը նաև մեկնաբանել է իր նախընտրական խոստումը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
«Ընդամենը կես օր է անցել: Ես դեռ կես օր ունեմ։ Եկեք սպասենք: Մենք ցանկանում ենք դա անել ժամանակին», – ասել է նախագահը, կրկնելով, որ Ռուսաստանը պատերազմ չէր սկսի Ուկրաինայի դեմ, եթե ինքը լիներ Սպիտակ տանը։
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով