Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվում են։
Տավուշի մարզից MediaHub-ին փոխանցեցին, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։
«Զինվորականների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն, Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու նպատակով ականազերծում կատարելու ժամանակ, ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել։ Սակայն, ՊՆ-ն մինչ այս պահը ոչինչ չի հրապարակել այս մասին»,- ասաց Կարեն Ղազարյանը։
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի հարակից գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Տավուշցի մեր զրուցակցի համոզմամբ՝ նոր սահմանի առկայությունն այդ գյուղերի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
«Մենք դեմ չենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»,- ավելացրեց նա։
Նշենք, որ MediaHub-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ՊՆ-ից:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում