ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հազարավոր զինծառայողներ և զրահատեխնիկա ուղարկել ամերիկամեքսիկական սահման` անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար:
Այս մասին գրում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։ «Հնարավոր է` նրանց թվում նաև հետևակայիններ լինեն` 20 տոննա կշռող «Stryker» մարտական մեքենաներով»,– նշում է պարբերականը։
Լրագրողների տվյալներով՝ ամերիկա–մեքսիկական սահման կուղարկվի շուրջ 10 հազար զինծառայող, այդ թվում՝ ամերիկյան ցամաքային զորքերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից (խոսքը վերաբերում է արտակարգ դրության դեպքում արագ արձագանքման ուժերին):
Քննարկվում է նաև «Stryker» մարտական մեքենաների «ցուցադրական երթ» կազմակերպելու գաղափարը, որը, աղբյուրներից մեկի կարծիքով, կդառնա Թրամփի վարչակազմի վճռականության վառ խորհրդանիշը: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 1 500 զինվորական կուղարկի ամերիկա–մեքսիկական սահման:
Հայտնի է նաև, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հարավային սահմանը փակելու մասին:
Բաց մի թողեք
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Հո ծաղիկներ նվիրելով չենք ձերբակալելու․ Վրաստանի ՆԳ նախարար․ Լուսանկար
Թրամփի համար ռուս-ուկրաինական հակամարտությունն «ամենադժվարն է»․ ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել