Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին։
Նա հայտարարել է, որ իր համար ընդունելի է սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրա ավարտը. «Խնդիրն այն է, որպեսզի սահմանազատման ընթացքը չկասեցվի։ 2024 թվականին ամենաէական ձեռքբերումը այն է, որ մենք մեկս մյուսի վրա չենք կրակել»։
Նրա խոսքով՝ ամեն մի խաղաղ օր պետք է ճիշտ օգտագործել՝ բանակի հիմքերն ամրացնելու և մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից. «Այսօրվա խորհուրդը պետք է լինի միավորող։ Այն հիմքերը, որ դրվել են 1990-ականներին և 1994 թվականին, դարձել են հակառակորդին հրադադարը պարտադրելու հիմք»։
Ժամանակակից բանակը հատուկ նշանակության ստորաբաժանումների տրամաբանության մեջ գործող բանակ է՝ անկախ նրա մեծությունից և թվաքանակից,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրարադառնալով Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների գործընթացին՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման համատեքստում. «Դրանք փոքր ստորաբաժանումներ են մեծ խնդիրներ լուծելու համար։ Սա նշանակում է, որ պետք է ունենաս ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն։ Դա է մեր նպատակը և դա է մեր քաղաքականությունը, որը մենք քայլ առ քայլ փորձում ենք դարձնել իրականություն»։
Նրա խոսքով՝ դա շատ բարդ, բայց միաժամանակ անհրաժեշտ ճանապարհ է։
Բաց մի թողեք
Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել. Նիկոլ Փաշինյան
Գրիգորյանն ու Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են, սահմանազատման վերաբերյալ հարցեր քննարկել
Շահրամանյանը թող պատմի՝ ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ, մենք չենք ուզել Ղարաբաղը դատարկվի. Սիմոնյան