Բանակում ու ՊՆ-ում կան մարդիկ, որոնք ուզում են բանակը փոխեն, որ «զինվորները մսաղացու են» ռուսա-սովետական սկզբունքից անցում կատարվի «զինվորներն իրենց գործի գիտակն են» սկզբունքի, որ բանակը լինի արդյունավետ, թարմ ու ժամանակակից՝ դրա բոլոր իմաստներով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Փոփոխություններն առաջ բրթող այդ մարդիկ, երբեմն, գնում են ամբողջ համակարգի իներտության դեմ: Այդ մարդիկ, երբեմն, «վատամարդանում» են շատերի հետ: Այդ մարդկանց դեմ համակարգը պայքարում է, այդ մարդկանց իզոլացնում է:
Բայց այդ մարդիկ պետք է զգան, որ մենք բոլորս իրենց աջակցում ենք: Ոչ միշտ ենք աջակցում գործով (գաղտնիություն և այլն), բայց միշտ աջակցում ենք մտքով, հոգով ու սրտով:
Եթե ԶՈւ փոփոխություններն առաջ բրթողները հաջողեցին՝ պետություն ունենալու մեր շանսերը էապես աճում են: Բայց եթե մենք թույլ տանք, որ չհաջողեն՝ ամեն ինչ կորած է»,- ասված է գրառման մեջ:
Բաց մի թողեք
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի պատերազմը դատապարտող հայտարարություններ՝ տեղական և միջազգային
Ի՞նչ է իրականում տեղի ունենում․ Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը»
Իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա․ Խաժակյան