Երևանի ավագանու նիստի ժամանակ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել.
Միշտ ասվել է, որ 300-դրամանոց ուղեւորատոմսը տուրիստների համար է, գոնե 10-ամգամյայի հետ համեմատեինք, էլի կասեինք՝ ճիշտ եք, բայց դուք մեկ տարի ասել եք՝ 300 դրամ: Այս մասին, այսօր տրանսպորտի սակագների փաթեթների օրակարգով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Դրանից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղից սկսեցին ինչ-որ բաներ բղավել, Ավինյանն էլ արձագանքեց. «Լավ, լավ, էսքան մի ոգեւորվեք: Հանգստացեք»:
Այդ ընթացքում ՔՊ-ի անդամներից մեկը ինչ-որ բան ասաց աղմկողների հասցեին, որին հաջորդեց պատասխանը. «Արա»-ն դու ես, արա»:
Ընդիմադիրները տեղներից դուրս եկան եւ քաշքշոց սկսվեց նրանց եւ ավագանու ՔՊ-ական անդամների միջեւ: Բանը ծեծկռտուքի չհասավ, քանի որ կային ավագանու անդամներ, որոնք բաժանում էին:
Ավինյանը ոստիկանություն հրավիրեց. «Խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու: Ձեր քուչի մակարդակի բազարները այս դահլիճից դուրս կտանեք: Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք: Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա, դուք դուրսը մնացեք: Տոները իջեցրեք:
Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»:
Մանուկ Սուքիասյանն առաջարկեց բոլորով դուրս գան, հանգստանան, վերադառնան, ինչին Ավինյանը պատասխանեց. «Ոչ, պարոն Հակոբյանը չափերն անցել է: Ընդմիջում չենք անի, դուրս եկեք, հանգստացեք: Չենք շարունակի, կսպասենք, որ վերադառնաք, բայց պարոն Հակոբյանը չի կարող վերադառնալ:
Ձեր հարցը կտաք հաջորդ նիստին, եթե թույլ տամ, որ այդ նիստին մասնակցեք, պարոն Հակոբյան: Էդքան մի ոգեւորվեք»:
Դրանից հետո քաղաքապետը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Բաց մի թողեք
Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում միջազգային զորավարժությունների են մասնակցում
Թուրք պատգամավորը ոգևորված է Փաշինյանի ցյուրիխյան խոսքերից
Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի. Լուսանկարներ