Երեկ՝ փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ա․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքում՝ Ներսես Աշտարակեցու փողում՝ «Գագոռ» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լիլիթ Հ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։


Բաց մի թողեք
Լարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների
Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել. Լուսանկար
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում. Լուսանկար