Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա:
Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը․ «Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի՝ մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն՝ թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»:






Բաց մի թողեք
NAN կաթի փոշին հետ է կանչվել նաև հայկական շուկայից․ ՍԱՏՄ․ Լուսանկար
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում