Արաբիկա սուրճի ֆյուչերսները գերազանցել են 380 ցենտը ֆունտի համար (≈ 172.37 ցենտ կամ $1.72 կգ-ի համար), իսկ Նյու Յորքի մարտ ամսվա պայմանագրերը հունվարի 31-ին աճել են 1.2%-ով՝ հասնելով ռեկորդային 377.85 ցենտի։ Օրվա ընթացքում գինը հասել է 381.05 ցենտի, ինչը 8.7%-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։
Ռոբուստա սուրճի գները փոքր-ինչ նվազել են․ Լոնդոնում մարտ ամսվա պայմանագիրը էժանացել է 16 դոլարով՝ հասնելով 5,718 դոլարի, իսկ մայիս ամսվա գինը իջել է 15 դոլարով՝ 5,694 դոլար։
Ի՞նչ է կատարվում Բրազիլիայում
2024/25 թվականների բերքի 85%-ը արդեն վաճառվել է, սակայն սուրճի սակավ պաշարները կարող են առաջիկա վեց ամիսների ընթացքում պակասորդ ստեղծել շուկայում։ Այնուամենայնիվ, վերջին նորությունները ավելի հուսադրող են․ կա հավանականություն, որ հաջորդ բերքը կլինի ավելի լավ, քան սպասվում էր։ Չնայած այն չի հասնի 2020-ի ռեկորդային ցուցանիշին, փորձագետները նշում են, որ իրավիճակը ավելի լավն է, քան կանխատեսվում էր։
Բրազիլական խոշոր արտահանող ընկերության ներկայացուցիչը նշել է․ «Տեղումները ուշ սկսվեցին, բայց այժմ շարունակվում են։ Բերքը բարձր որակի կլինի»։
Գյուղատնտես Յոնաս Ֆեռարեսոն նույնպես նշում է, որ նոր հետազոտությունները ցույց են տալիս բերքի 5-10% աճ նախնական կանխատեսումների համեմատ, սակայն այն դեռ միջինից ցածր մակարդակում կմնա։
Բաց մի թողեք
Երևանի հանրային տրանսպորտի թանկացումը քանի տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա
Անկում տարադրամի շուկայում․ փետրվարի 4-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը. Լուսանկար