2018-ից հետո, սակայն, Ախտոյանն ու իր շրջապատը կտրուկ դարձել են նիկոլական և ՔՊ-ի մոլի աջակից, ինչը նկատելի է նաև Ախտոյանի ֆեյսբուքյան էջից: Հենց դրա հաշվին էլ Մհեր Ախտոյանը դարձել է Մերձավանի վարչական ղեկավար:

Մեզ ասացին, որ վերջին շրջանում Մհերը մտել էր ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես Հայկ Սարգսյանի հետ սեղան նստող ու մտերմություն անող Չաղ Ռուստամ անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի թևի տակ և նրա մարդկանցից էր համարվում: Ռուստամ Ստեփանյանը, հիշեցնենք, իշխանափոխությունից հետո աչքի է ընկել մի շարք քրեական պատմություններով, և հիմա էլ «նստած» է քրեական հեղինակություն Ֆազի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:

Ո՞վ է գիշերվա կրակոցների կիզակետում հայտնված Մերձավանի գյուղապետը

Քաղաքական առումով էլ, ասացին, Մհեր Ախտոյանին հովանավորում կամ, այսպես ասած, «կռիշավատ» է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի «կուլտուրական» ու «ինտելիգենտ» նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հենց Փարաքարից է և 2018 թվականից հետո իր տարածքում զբաղեցրած դիրքի հաշվին դարձել է «հարց լուծող» տղա:

Ի դեպ, գիշերվա միջադեպի ժամանակ, թեև Մհեր Ախտոյանը կիզակետում է եղել, բայց մեզ պատմեցին, որ երբ տեսախցիկով տեսել է, որ իրենց կողմից ծեծի ենթարկված անձինք արդեն զենքով են գալիս իրենց վրա, արագ թաքնվել է տան մեջ, որ կրակելիս իրեն չդիպչի: Արդյունքում, կրակոցներից զոհվել է իր հորաքրոջ տղան՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որի ծննդյան տարեդարձն էին նշում այդ օրը, և վիրավորել է Մհերի մերձավորներից մեկը:

Ի դեպ, Մհերին ցերեկը տեսել են գյուղում, ասացին ազատ շրջում էր, և, փաստորեն, իրավապահները նրան չեն տարել` որպես արյունոտ միջադեպի ակտիվ մասնակցի:

Վահե Մակարյան