Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արայիկ Հարությունյանը և Դավիթ Բաբայանը հանդես են եկել հայտարարությամբ՝ գոհունակություն հայտնելով պահման պայմաններից։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պարբերաբար այցելում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները, հնարավորություն ունեն հեռախոսով զրուցելու ընտանիքի անդամների հետ և որ իրենց վրա ճնշում չի գործադրվել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, իբր դատական նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր և ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ հոգեբանական ճնշումների և հոգեմետ դեղերի կիրառման վերաբերյալ հայաստանյան լրատվամիջոցներով տարածվող լուրերը սուտ են։
Բաբայանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշել է, որ չեն վախենում ճշմարտությունն ասել և որ ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։
Բաց մի թողեք
Փետրվարի 7-ի աստղագուշակ․ Վերաբերվեք հեգնանքի որոշակի չափաբաժնով
Որտեղ է պատկերացնում կյանքը Աննա Հակոբյանը Փաշինյանի՝ թոշակի անցնելուց հետո․ Լուսանկարներ
Փետրվարի 6-ի աստղագուշակ․ Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը