Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հատկացված ընդարձակ՝ մի քանի սենյականոց տարածքը երեկ ավերակ էր հիշեցնում, ամբողջությամբ քարուքանդ էր արված, գույքը, տեխնիկան «ապամոնտաժել», դրել էին ԱԺ միջանցքում, քանի որ բուռն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
«Հրապարակը» գրում է․ Պարզվում է՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը որոշել է հիմնովին վերանորոգել իր աշխատասենյակը։ Ի դեպ, այդ ընդարձակ «բազմաբնակարանում» մինչեւ վերջերս տեղավորվում էին թե՛ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը, թե՛ փոխնախագահ Լուսինե Բադալյանը:
Երեկ մենք նկատեցինք, որ Լուլուի անունն այլեւս փակցված չէ աշխատասենյակի պատին: Ըստ ամենայնի, նա արդեն լքել է իր սենյակը, քանի որ հրաժարվել է փոխնախագահի կարգավիճակից։
Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀՀԿ-ականները վերանորոգում էին իրենց աշխատասենյակները, դա բուռն քննարկումների առիթ էր դառնում, թե ԱԺ բյուջեն տնօրինում են սեփական քմահաճույքների համար։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար