06/02/2025

Էս նոր մոդա՞ է տեղական նախարարների հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնելը. Լուսանկար

Պաշտոնական լուր. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ»:

«ՉԻ». Էս նոր մոդա է տեղական նախարարների հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնելը: Հանդիպման ընթացքում երևի կողմերը անհանգստություն են հայտնել Դոնալդ Թրամպի ագրեսիվ հայտարարությունների առթիվ, կոչ արել Գազայի հատվածում կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից, վերջում էլ տրվել է պաշտոնական սուրճ:

Սպասենք հաջորդ հաղորդագրությանը, որտեղ առողջապահության նախարարը աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ Աբովյան – Բուզանդ փողոցների խաչմերուկում, ձախից երկրորդ լուսացույցի տակ:

Դարակազմիկ հանդիպում