Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին’ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար․ Արամ Ա-ն շնորհավորել Է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը:
Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, նրա աջակցությունը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին:
Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը:
Արամ Ա-ն նամակն ավարտել է մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու հույսով:








Բաց մի թողեք
Մեր օգնությամբ որևէ մեկը չի դառնա Վաղարշապատի համայնքապետ․ Վահրամ Ազատյան
Ինչու չէիր գնացել Հովհաննավանք։ Վեխեցել եմ,- ասաց ՔՊ-ականը
Վաղարշապատում մենք գնում ենք ու պատրաստ ենք հաղթանակի․ Արկադի Փայտյան