«Այսօր Երեւանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես նախորդ նիստին, այսօր եւս իշխանականների ու ընդդիմադիրների միջեւ հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ:
Օրակարգում լինելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով:
Ի դեպ, երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ գործն ուղարկվել է ոստիկանություն. կատարվում է ուսումնասիրություն»:






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար