Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։
Ռուբեն Վարդանյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Մեղադրող կողմը և դատարանը չեն առարկել:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին։
Ադրբեջանը, հիշեցնենք, Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 14-ի աստղագուշակ․ Դուք կորոշեք, թե ինչպես եք ծախսելու գումարը մոտ ապագայում և որտեղ կարող եք խնայել
«Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. Լուսանկարներ
Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ․ Ստեղծագործականությունը բարձր կլինի, և կարող են ի հայտ գալ որոշ օրիգինալ գաղափարներ