Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 14-ին միջադեպ էր տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում: Վարորդի՝ ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել էր բռնության։
Վիճաբանության ընթացքում բռնության էր ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ուղևորի և 97 համարի ավտոբուսի վարորդի միջև առաջացած վիճաբանության դեպքի առթիվ ընդունվել է հաղորդում։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ փետրվարի 14-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։
Հաղորդում է ներկայացրել նաեւ «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։
Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
Գյումրիի նախկին համայնքապետը հետախուզվում է. նա որդու հետ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցը
ՀՀ և Ղազախստանի համատեղ հատուկ գործողության շրջանակում Երևանում ձերբակալվել է 41 կիբերհանցագործ
ՄԻԵԴ վճիռը․ Հովհաննես Իշխանյանը Էլեկտրի Երևանի ժամանակ զանգվածային ձերբակալության զոհ է դարձել