«ՔՊ պատգամավորին արգելել են խոսել, ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ օրերս դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս լռեցնեն ու սաստեն գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով օրը մի քանի անգամ գրառումներ է անում Գյումրու ընդդիմադիր թեկնածուների մասին, վիրավորում և պիտակավորում «ջեբկիր», «ծաղրածու» և այլ բառերով։
ՔՊ ղեկավարության նախատումներից հետո էլ Էմմա Պալյանը լռել է արդեն 5 օր է, և ոչ մի գրառում չի անում։ Միայն կիսվում է ՔՊ Սարիկի նյութերով, մարզպետի տեսանյութերով: Նրան ասել են` եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռի՛ր:
Իհարկե, նախօրեին նա ԱԺ ամբիոնից մի ելույթ կարդաց, որը թերեւս նախապես համաձայնեցրել էր խմբակցության ղեկավարության հետ, նոր միայն կարդում էր ամբիոնից:
Պարզվում է՝ ՔՊ-ական Էմմա Պալյանի համար «ծաղրածու», «ջեբկիր» բառերը վիրավորական չեն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, թե իրեն չեն արգելել գրառումներ անել, եւ եթե անհրաժեշտ լինի, շարունակելու է նման բովանդակությամբ գրառումները»:






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է