Այլևս անհերքելի փաստ է. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև համագործակցությունը, միասնականությունը իշխանության դեմ պայքարում անհնարին է:
Երկրորդ և երրորդ նախագահների միջև այրվել են բոլոր հնարավոր ու անհնար կամուրջները: Վերջին շաբաթներին նախագահների թիմերի ներկայացուցիչները միմյանց հասցեին տարատեսակ մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրին, իրար վրա բարդեցին «Նիկոլին իշխանության» բերելու հանգամանքը:
Մինչ աշխարհաքաղաքական բուռն զարգացումներին, տարածաշրջանում տիրող անորոշությանը, երկու նախագահները փոխարենն իշխանությունից ազատվելու ելքեր փնտրելուն, պայքարում են իրար դեմ….
Բայց ես այստեղ պետք է տարբերվեմ նրանց դասեր տվողներից, նրանցից միասնականություն ու համերաշխություն պահանջողներից, այն անձանցից, ովքեր մեծ ու կուռ ճանապարհ անցած, փորձառու նախագահներին փորձում են բացատրել, թե որքան վնասակար է հավաքական ընդդիմության պառակտումը, և որքան շատ է այդ ամենից շահում Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի հետ միասին:
Այսօր համացանցը ողողվեց ՔՈ անդամ Միքայել Նահապետյանի փառահեղ գրառմամբ, որտեղ երիտասարդ քաղաքական գործիչը հստակ որակումներ տվեց արցախցիների և հայ ռազմագերիների հասցեին վայրահաչողների մասին:
Նրա հոդվածը փայլուն ուղեցույց էր հայ քաղաքացու համար` ինչո՞ւ հույսեր չկապել նման փայլուն միտք ունեցող, ազնիվ երիտասարդների հետ:
Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և 70 տարին բոլորած Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել այն, ինչը իրենք առնվազն 2018-ից հետո պետք է հասկացած լինեին:
Առհասարակ ինչո՞ւ բաց չենք թողնում նրանց, ովքեր անկարող են հասկանալ այս պարզ իրողությունները:

Բաց մի թողեք
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը
Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է