Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին.
2024 թվականին սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանամերձ տարածքներում գտնվող, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր։
Սահմանազատման գործընթացով «Նոր տարի» հենակետը մնում էր Հայաստանի տարածքում, ծառայելու էր Հայաստանի պաշտպանությանը։
Սակայն այդ հենակետում ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում Հայաստանի իշխանության և զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետևանքով այդ հենակետը հանձնվեց Ադրբեջանին, այդ մարտական դիրքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։
Բարձր դիրք ունեցող այդ հենակետը վերահսկում է Հայաստան – Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկությունը»։

Բաց մի թողեք
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը
Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա
Ռուսաստանը թունավորել է Նավալնիին՝ հինգ եվրոպական երկրների գիտական եզրակացությունները