10/03/2025

Ռումինիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահի՝ առաջին փուլում հաղթած թեկնածուին գրանցել

Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Կալին Գեորգեսկուին որպես թեկնածու գրանցել նախագահական ընտրություններում։

Քաղաքական գործչի կողմնակիցները, ովքեր հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, վրդովված են եղել այս որոշումից։ Բախումներ են եղել ոստիկանության հետ, հայտնում են տեղական ալիքները։

Գեորգեսկուն ավելի վաղ հաղթել էր նախագահական ընտրությունների առաջին փուլում, սակայն Սահմանադրական դատարանը հետագայում չեղարկել էր արդյունքները։ Նա մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու նպատակով ֆաշիստական ​​կազմակերպություն ստեղծելու համար»։

Քաղաքական գործիչը նախկինում քննադատել է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, նաև հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշինքի օգտին:

Կալին Գեորգեսկուն Սահմանադրական դատարան է դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշուը վիճարկելու համար։