Ռուսաստանը «զգուշավորությամբ» է արձագանքել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որը աջակցություն է ստացել Կիևի կողմից, և նշել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Ռուսաստանի հաջողությունները և Մոսկվայի «մտահոգությունները»։
Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իր ռուսական աղբյուրներին։
Ռուսական բարձրաստիճան աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի համար դժվար կլինի համաձայնել զինադադարի գաղափարին՝ առանց պայմանների քննարկման և որոշակի երաշխիքներ ստացման:
«Պուտինի համար դժվար է համաձայնել դրան ներկայիս տեսքով,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ՝ իրավիճակի զգայունության պատճառով:- Պուտինն ամուր դիրքերում է, քանի որ Ռուսաստանը առաջ է գնում»: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ առանց հավելյալ երաշխիքների հրադադարը Ռուսաստանի դիրքերը կարող է արագ թուլացնել, իսկ Արևմուտքը կարող է պատերազմը դադարեցնելու անկարողության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։
Ռուսական մեկ այլ բարձրաստիճան աղբյուր ասել է, որ Մոսկվայի տեսանկյունից հրադադարի առաջարկը նման է «ծուղակի, քանի որ Պուտինի համար դժվար կլինի դադարեցնել պատերազմն առանց կոնկրետ երաշխիքների կամ պարտավորությունների»:
Ռուսական երրորդ աղբյուրը նշել է, որ հրադադարի առաջարկն ուղեկցվել է ԱՄՆ ռազմական օգնության և հետախուզական տվյալների փոխանակման վերականգնմամբ։
Կրեմլը առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին