Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է»։
«Անդրանիկ Թևանյանով միջնորդավորված Քոչարյանի թեկնածու Կարեն Սիմոնյանը, նույն ինքը՝ Պեպսիի Կարենը, օրեր առաջ իր հարցազրույցում խոսում էր էն մասին, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուները պիտի միավորվեն ընդդեմ ՔՊ-ի։
Քոչարյանի թեկնածուին ստիպված եմ ասել, որ իր ու Վարդան Ղուկասյանի առաջնորդ Քոչարյանը, Մարտուն Գրիգորյանի և Ռուբեն Մխիթարյանի առաջնորդ Սերժը, եթե միավորվելու առիթ են ման գալիս, թող միավորվեն ու իրենց ընտանիքներից պահանջվող ապօրինի գույքը վերադարձնեն պետությանը։
Մասնավորապես, իր առաջնորդ Քոչարյանի անունով այնքան անշարժ գույք կա գրանցած, որ երևի թե այդքանով հնարավոր կլիներ դեռ տարիներ առաջ լուծել Գյումրու տնակների հարցը։
Պարոնայք Սերժ և Ռոբերտ, գյումրեցուն հիմարի տեղ դնել չի ստացվի։ Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի»:
Բաց մի թողեք
2026-ը նման չի լինելու 2021-ին
«Մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար». Մարդիկ կան, որ դրան հավատում են
Եթե չկան բացարձակ արժեքներ, մնում է «երջանկության ձգտումը»