Գյումրու նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիում չեմ հիշում հորինովի որ կուսակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախօրեին հարցազրույց է տվել News.am լրատվականին, որտեղ խոսել է ընտրությունները կեղծելու մասին։
Պարոն Գրիգորյանը կրկին դաշտ է նետել այն թեզերը, թե իշխանությունը Ջավախքի մեր հայրենակիցներին ու մեծաթիվ Հնդկաստանի քաղաքացիների նախօրոք գրանցել է Գյումրիում և ընտրությունների օրը բերելու է քվեարկության։
Այս թեզը օդից չի ծնվել։ Տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք։
Ի դեպ, նկատենք, որ նախկինում ընտրությունների միջոցով ինչ-որ պաշտոններ երբևէ զբաղեցրած մեր գործիչները գլուխ գովելու սեր ունեն․ ամեն առիթով շեշտադրում են, թե իրենք ժողովրդի կողմից սիրված են, բազմիցս ընտրվել են, ժողովրդականություն է որ վայելում են։
Բայց բոլորը գիտեն, թե ժամանակին իրենք ինչ եղանակներով են «ընտրվել»։ Դրա մասին անգամ միջազգային զեկույցներ կան։ Ասել է թե՝ ապացուցված է, որ «ժողովրդականություն վայելող» մեր գործիչները հասարակ ընտրակեղծարարներ են։
Տո անգամ իրենց կապը այս կամ այն նախկին նախագահի հետ են փորձում կեղծել ու թաքցնել։
Վերադառնալով առաջիկա ընտրություններին հիշեցնեմ, որ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել էր, թե ինչով է պայմանավորված Գյումրու ընտրացուցակներում ընտրողների քանակի ավելացումը։ Պարզաբանման մեջ, ըստ էության, նշվում էր, որ ավելացել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները, ժամանակավոր պաշտպանություն ստացած քաղաքացիներ՝ ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն 6 և ավելի ամիս Գյումրիում հաշվառում ունեցող քաղաքացիները։ Դա է պատճառը, որ այս ընտրացուցակը տարբերվում է 2021 թվականի ԱԺ ընտրությունների ցուցակից։ Իսկ 6 ամիս գրանցում ունենալու մասը մատնում է պարոն Մարտուն Գրիգորյանի ու այս կեղծ թեզը տարածող մյուս գործիչների կապը նախկինում այս եղանակով կատարված ընտրակեղծարարության հետ։ Ուզում եմ հիշեցնել պարոն Գրիգորյանին և մյուսներին, որ 6 ամիս առաջ Գյումրիում ավագանին նորմալ գործում էր ու ոչինչ չէր ենթադրում, որ 6 ամիս անց կարող են ընտրություններ լինել։ Հետևաբար՝ մեծ ցանկության դեպքում անգամ, իշխանությունը չէր կարող նման կեղծիքի գնալ, մարդ գրանցել նախօրոք և այլն։ Սրանք ընդամենը խնդիրը հիվանդ գլխից առողջ գլխի վրա տեղափոխելու քայլեր են։
Այս ճղճիմ թեզը՝ կապված հնդիկների հետ, առաջ էր քաշվում նաև Երևանի ՏԻՄ ընտրություններում։ Երբ պարզել էին, որ մի բնակարանի վրա Հնդկաստանի 90 և ավելի քաղաքացիներ են գրանցված, որոնք ընտրության իրավունք ունեն։ Ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակվելուց հետո պարզ դարձավ, որ այդ մարդիկ չեն մասնակցել ընտրություններին։ Գործատուն Հնդկաստանի քաղաքացիներին ուղղակի գրանցել էր իր բնակարանի վրա։
Ինչևէ, ՔՊ-ում արդեն սովոր ենք մեր հասցեին տարատեսակ մահացու մեղքեր վերագրելուն, բայց բոլորս տարիներ շարունակ էս երկրում ենք ապրում։ Մարդիկ լավ են ճանաչում թե՛ մեզ, թե՛ ձեզ, ու գիտեն ով է ընտրակեղծարար, իշխանազավթ, թալանչի, ով՝ ոչ։
Բաց մի թողեք
… եթե դուք անում եք ճիշտ նույն բանը, ինչ անում էին «նախկինները»
«Պայծառ ժողովրդավարական ապագայի» խորհրդանիշ ու մարմնավորում, մնացել է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն միացել է «չարերի» ճամբարին
Եկեք տեսնենք, թե ինչ է այս օրերին կատարվում Սիրիայում