«Այս կառույցը, որ իմ մեջքի ետևում է, ունի անելիք»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որ երկու օր առաջ դադարեցրել է ի աջակցություն Ռուբեն Վադանյանի հայտարարած հացադուլը։
Նա նկատեղ, կազմակերպության ներկայացուցիչներն անում են հայտարարություն՝ նշելով, որ տեղյակ են, գիտեն, վերահսկում են, նայում են. «Ես ասում եմ, այլևս նայելու ժամանակ չկա։ Ասվեց, որ միջազգային կազմակերպություններն արագ չեն գործում, արագն ինչքա՞ն է,։ Չորս տարի մենք գործողություն չենք տեսնում։ Ի՞նչ է կատարվում Բաքվի բանտերում, փակ, գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն»,-ասաց Թանդիլյանը՝ ընդգծելով Բաքվի բանտերում են մարդիկ, որոնք պայքարել են ազգային ինքնորոշման իրավունքի համար, մինչդեռ այս իշխանությունները այն դարձրել են տարածքային ամբողջականության վեճ, իսկ այդ մարդկանց էլ՝ հանցագործ. «Սա թողնելով մի կողմ՝ դատավարությունները փակ են, գաղտնի։ Ինչպե՞ս է համարձակվում Ադրբեջանը դա համարել ներքին գոր, երբ այնտեղ դատվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք՝ ՀՀ քաղաքացիներս Ադրբեջանի ներքին գործը։ Բաքվի բանտերում տեղի է ունենում փակ գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն։ Ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են այն մարդկանց տարել այնտեղ, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։ Այնինչ, այս իշխանությունները դա դարձրել են տարածքային ամբողջականության վեճ, այդ մարդկանց էլ՝ հանցագործ»։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներից՝ այցելել Բաքվում պահվող մեր գերիներին եւ ներկա գտնվել կեղծ դատավարությանը։ Թանդիլյանն ասաց, որ ՄԱԿ-ից ու միջազգային կառույցներից պահանջում են հետեւել ու մասնակցել այդ կեղծ դատավարություններին. «Եթե այդքան արդար է ադրբեջանական «դատավարությունը», ումի՞ց եք վախենում, դե բացեք այն միջազգային լրատվամիջոցների, ՄԱԿ-ի մասնակցության համար։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ, այսինքն՝ ՄԱԿ-ին, աշխարհին թույլ չտալ անել այն, ինչն իր մանդատի մեջ է։ Ադրբեջանը ոչ միայն իր ստորագրությունը, այլ նաեւ աշխարհի ստորագրությունն է ճղել-գցել մի կողմ, դե հիմա պատկերացրեք՝ մեր «խաղաղության պայմանագրի» հետ ինչ է անելու։ ՄԱԿ կառույցներն ունեն պարտավորություն, եւ մենք այստեղ այլեւս չենք լսելու այն տեքստը, որ՝ գիտեք, ձեզ հասկանում ենք։ Մեզ հասկանալ պետք չէ, գործել է պետք։ Ուրեմն, դուք կզանգեք ձեր Բաքվի գործընկերոջը, կասեք ներկայանա այդ դատական գործընկերոջը, եւ մեզ կտեղեկացնենք՝ զանգել եք, թե ոչ, եւ ինչ են ձեզ պատասխանել Բաքվի հանդուգն եւ ամենաթողության մեջ գործող իշխանությունները։ Գիտե՞ք՝ ինչու են նրանք համարձակվում ձեզ վտարել Ադրբեջանից, որովհետեւ միեւնույն է, ոչինչ չեք անում, դիրքավորվել եք անկարողի կարգավիճակում»:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները կզբաղվեն գերիների հարցով, եթե վախենան, որ կարող են իշխանությունից զրկվել։ Հետեւաբար, Թանդիլյանը կոչով դիմեց հայ ժողովրդին՝ հորդորելով մենակ չթողնել Բաքվի բանտերում գտնվող հայերին։
Բաց մի թողեք
Էությամբ՝ ստալինիզմ, «հանդերձանքով»՝ ժողովրդավարություն
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը. Լուսանկար
Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան