Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել՝ փաստացի հերքելով Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։
«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ կեղծ լուր է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին