Շաբաթ օրը Սարի թաղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ ՆԳՆ ահազանգ էր եղել, որ Սարի թաղի կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էր։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ մարտի 15-ին ժամը 20.21-ին «Էրեբունի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ Սարի Թաղ 6-րդ փողոցից «կրծքավանդակի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ հարազատների կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1991թ.ծնված Նվեր Խ-ն, ով մահացել է: Ժամը 20.42-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սարի Թաղ 6-րդ փողոցից «ձախ դաստակի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1987թ.ծնված տղամարդու։
Վերջինս հանդիսանում է Նվեր Խ-ի հորեղբոր որդին:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, սպանության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար