CNN Turk լրատվական ծառայության տնօրեն Իդրիս Արիկանը Երևանում անցկացրած մեդիատուրի մասին իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել ինչպես մայրաքաղաքն ընդհանուր առմամբ, այնպես էլ Երևանի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը։
Ռեպորտաժի այս հատվածը չի վրիպել ամերիկացի լրագրող Լինսի Սնելի ուշադրությունից, և նա այն տեղադրել է «X» սոցցանցի իր էջում: Իդրիս Արիկանը եղել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի կազմում, որոնք անցյալ շաբաթ հարցազրույց են վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Հիշեցնենք՝ նրանք Երևան էին եկել հայկական կողմի հրավերով և ՀՀ բյուջեի հաշվին։
Այդ մեդիատուրի կազմակերպիչներից ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանել է, որ թուրքական հեռուստաալիքը սկզբում բավականին հավասարակշռված ռեպորտաժ է պատրաստել, այնուհետև ադրբեջանական կողմի ճնշմամբ նկարահանել է երկրորդ` կողմնակալ և հակահայկական նյութը, որտեղ ներառված է նաև մզկիթի մասին հատվածը։
Ավելի ուշ 2–րդ ռեպորտաժը հեռացվել է Youtube–ի ալիքից, սակայն այն մնացել է հեռուստաալիքի կայքէջում։
Բաց մի թողեք
Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին՝ պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին
ԼՂ նախկին ղեկավարների հաջորդ «դատական» նիստը Բաքվում ապրիլի 24–ին է
Ինչպես են ադրբեջանական զիված ուժերը խաթարում Սյունիքում ապրող մարդկանց կյանքը․ Հետազոտություն