Բաքվի զինվորական դատարանում երեկ՝ մարտի 17-ին, կայացել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարության հերթական նիստը, որի շրջանակում ցուցմունք է տվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե Մնացականյանն, իբր, պատասխանել է «Գյանջայի, Բարդայի և այլ շրջանների խաղաղ բնակչությանը հասցված հրթիռային հարվածների վերաբերյալ դատախազների հարցերին»։
Գեներալն, իբր, ասել է, որ «նման հարձակումների հրաման կարող էր տալ միայն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»։
Դատախազները պարզաբանել են, թե երկրի ղեկավարությունից ում հետ պետք է համաձայնեցներ նման հրամանը Գլխավոր շտաբի պետը։ Ի պատասխան՝ Մնացականյանն, իբր, հայտարարել է, թե «պատերազմի ժամանակ ինքը ենթակա է միայն մեկ անձի՝ պետության ղեկավարին»։
Ճշտող հարցին, թե Հայաստանում ում պետք է համարել պետության ղեկավար՝ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գեներալն, իբր, ասել է. «Հայաստանում դա վարչապետն է։ Այն ժամանակ գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր, իսկ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը»։






Բաց մի թողեք
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞
Ինչու կանգ առաք, դուք մեծ բանակ ունեք․ Ինչ է ասել Թրամփը՝ Ալիևին