Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ ու փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, բնական կարիքն էր հոգում՝ միզում էր։
Տղամարդուն անգամ չէր զգաստացնում այն հանգամանքը, որ տեղում ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Վերջինները կասկածանքով կանգնեցրել էին ավտոմեքենան։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է տղամարդը ակնհայտ բաց տարածքում իրեն նման արարք թույլ տալիս, նա պատասխանում է, թե «պիվա էի խմել»։ Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, ում մոտ հայտնաբերվել է կասկածելի իր։







Բաց մի թողեք
Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն դրամ․ Լուսանկար
Անհետ կորած կնոջ դին են գտել․ Լուսանկար
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․