19/03/2025

Ինչի՞ց դրդված էիք Սերժ ու Հանրապետական գովազդում։ Չլինի՞ վախից․ Հակոբյան

Գյումրիում ՔՊ նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարդան Ղուկասյանն այսօր կրկին հայտարարել է, թե չի վախենում բանտարկվելուց, նստելուց։ Օրեր առաջ էլ, երբ ուժայինները վերջինիս պառկեցրել էին ասֆալտին՝ որպես իր քաջության ապացույց վկայակոչում էր պատրաստակամություն՝ ոստիկանության շենքի երկրորդ հարկից նետվելու կամ տապոռով իր ձեռքը կտրելու։

Քաջ Վարդանը այդ հայտարարություններն անում էր վախի ազդեցությամբ։ Ադեկվատ մարդը չի կարող որպես քաջության նշան վստահեցնել, որ պատրաստ է սեփական ձեռքը կտրել։ Վարդանիկի մոտ վախից շիզոֆրենիայի դրսևորումները կրկին ի հայտ են գալիս։ Ի վերջո, չմոռանանք, որ նա անգամ Սերժ Սարգսյանից վախեցավ ու տարիներ առաջ չառաջադրվեց քաղաքապետի թեկնածու։ Ավելին՝ նա մի քանի օր շուտ՝ չսպասելով իր ժամկետի ավարտին հրաժարական տվեց ու փախավ։

Այսօր էլ հերթական անգամ լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ իրեն չեն թույալտրել առաջադրվել։ Չնայած մինչ այդ խոսում էր Երևանից ուղղորդվողների մասին։ Բա պարոն Ղուկասյան, էն ժամանակ չկա՞ր մի «կոմունիստական կուսակցություն», որով կկարողանայիք առաջադրվել։ Ինչի՞ց վախեցաք։ Ավելին՝ դրանից առաջ էլ, իր դեմ մահափորձից հետո դեռ ամբողջությամբ չվերականգնված՝ Սերժ Սարգսյանի կողքին, հարթակում կանգնած սիրո խոստովանություններ էիք անում Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի հասցեին։ Հետո պարզվեց, որ իրենց եք մեղադրում ձեր դեմ մահափորձի մեջ։

Այսինքն՝ իմանալով կամ կասկածելով, որ Ձեր դեմ մահափորձը կազմակերպվել է մերձհանրապետական շրջանակներից, այնուամենայնիվ գովաբանում էիք հանրապետականին․ «ձեր ցավը տանիմ, ձեր ջանին ղուրբան», – ասում էիք։ Ինչի՞ց դրդված էիք Սերժ ու Հանրապետական գովազդում։ Չլինի՞ վախից։