Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն «անառակ որդու» պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։
«Հրապարակ» գրում է․ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
ՔՊ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում են, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը: Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում «ուբոռկա» է սկսելու տարածաշրջանային երկրներում՝ մաքրելով դրանք իր համար «օտար» մարմիններից, մանավանդ՝ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։
Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիեւի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջեւ խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է