Այս իշխանությունները նույն ձև՝ ամբարտավան շարունակում են իրենց պահվածքը, ասելով՝ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում, այսօր ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ պետք է արվի, որը չի արվում, եթե չասեմ՝ ինչ պետք է չարվի, որը արվում է:
Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց գերիների հարցով մեկնարկած ակցիայի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը. «Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը իշխանություններին հուշում էր, թե ինչ քայլեր պետք է արվեն, նաև կոչ էր անում չեզոք երկրներին ներգրավել, որոնց անդամները, դեսպանատան աշխատակիցներն առնվազն մասնակից լիեն Բաքվի դատավարական ֆարսին: Գոնե այդպես կունենանք ինֆորմացիայի երկրորդ աղբյուր։ Այժմ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցների ինֆորմացիան, և պետք է խնդրեմ, հորդորեմ չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան