Պարզվում է՝ նախկինների դեմ աղմկահարույց գործերով հայտնի արդեն նախկին մեղադրող դատախազ Շիրազ Գրիգորյանը, որը աչքի է ընկել «նախկինների» հանդեպ իր ատելությամբ, իրավունք չուներ դատախազ նշանակվել եւ երկար տարիներ պաշտոնավարել է օրենքի խախտմամբ, իսկ փետրվարի 25-ին էլ նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործության վարչության պետ:
Հրապարակ թերթը գրել է․ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով»։

33-ամյա Գրիգորյանը 2013 թ․-ից իրավապահ համակարգում է, աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի կարգավիճակում, ավագ քննիչի պաշտոնում էլ կատարել է պետական ծառայության դեմ ուղղված կոռուպցիոն հանացավոր արարքը՝ նախատեսված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2016 թ․ ապրիլի 1-ին նա դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին այն մասին, որ գիտակցել է իր կողմից կատարված արարքը, զղջացել է դրա համար և խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ քրեական գործով դատախազի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս ազատելով քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով։
Այսինքն՝ դատախազին ուղղված դիմումով գիտակցել է իր կողմից կատարված արարքը՝ Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայական պարտականությունները չկատարելը, զղջացել է դրա համար և ազատվել քրեական պատասխանատվությունից։ 2020թ Գրիգորյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և նշանակվել դատախազ: Գուցե դերակատարում է ունեցել նաեւ այն, որ գլխավոր դատախազության հաշվապահը իր մայրն է` տիկին Սուսաննան:
Ի դեպ, Շիրազ Գրիգորյանն է եղել Գագիկ Ծառուկյանի փեսաների, Ռուբեն Հայրապետյանի եւ այլ նախկինների գործերով մեղադրող դատախազը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների պնդմամբ՝ նույնիսկ եթե պաշտոնի համար դիմող անձը թաքցնում է կենսագրական տվյալներ, դատախազությունը, ԱԱԾ-ն ունեն հատուկ գործիքներ, որոնցով շատ արագ կարող են պարզել այդ ամենը։ Եւ այստեղ ոչ այնքան Գրիգորյանի մեղքն է, որքան դատախազության մեղավորությունը, որ աչք է փակել օրենքի խախտման վրա:
Թեեւ պարզ է, որ պաշտոնի նշանակվելուց առաջ նա՝ սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկ է լրանրել եւ թաքցրել իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հանգամանքը: Այսինքն՝ անձը, որը նախկինում չարաշահել է իր պաշտոնական դիրքը, զղջացել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, այժմ նշանակվել է վարչության պետի պաշտոնին եւ քննելու ու ղեկավարելու է իր ենթակայությամբ աշխատող քննիչիներին։
Հ․Գ Շիրազ Գրիգորյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ մեզ ուղղորդելով լրատվականի կողմը։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի