Մարտի 24-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում. կա տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ)․ կա տուժած, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ 21։39-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատված։


Բաց մի թողեք
Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում` օգնության կարիք ունի. Լուսանկար
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները
Երևանի Արաբկիր թաղամասում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան