Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստան էր բերվել «Իսկանդեր» զինատեսակը: Առհասարակ զենքի վաճառքի պարագայում գոյություն ունի End User Agreement, որը ստորագրվում է և այդ պահից հետո զենքի կիրառումը հանձնվում է այն միավորին, որին վաճառվել է։ Այդ առանց պուլտ «Իսկանդեր» վաճառելը ծիծաղալու է, հո հեռուստացույց չի այդ անտերը, որ առանց պուլտ վաճառվի:
Այս մասին այսօր հայտարարել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը. «Ավելի լավ կլինի իրենք պատասխանեն՝ իսկ ում հանճարեղ մտքի թռիչքն էր «Իսկանդերի» կիրառումը անել, ըստ մամուլի տեղեկությունների, Շուշիի վրա, այլ ոչ թե պատերազմի սկզբնական փուլերում, երբ «Իսկանդերը» իր մարտական խնդիրը ամբողջությամբ կլուծեր, երբ թշնամական զորքերը վերախմբավորման փուլում էին, առկա էր մեծ կուտակում մարդուժի և զինտեխնիկայի: Այդ պարագայում «Իսկանդերի» օգտագործումը շատ ու շատ ավելի արդյունավետ էր լինելու»:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում