Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների, դրանց շրջանակում պայքարի դուրս եկած թեկնածուների, կուսակցությունների և իրական ընդդիմադիր թեկնածուների մասին:
Ըստ Աջապահյանի՝ Գյումրու ընտրապայքարում իրականում 4 ընդդիմադիր թեկնածու կա:
Նրանք, հոգևորականի խոսքով, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը և Արտյոմ Ղարաղազարյանն են, մյուս 5-ը ընդդիմադիր թեկնածուներ չեն:
«Դե մեկը պարզ է՝ իշխանության թեկնածուն է, որի հետ ես, ի դեպ, որևէ խնդիր չունեմ անձնապես, մեկը սատիրիկ թեկնածու է, մյուս 3-ն էլ կեղծ ընդդիմադիր են: Ռուբեն Մխիթարյանն էլ կեղծ ընդդիմադիր է»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդն ու հավելել, որ եթե թեկնածուները կապի մեջ չեն իր՝ քաղաքի թիվ 1 և ամենահայտնի ընդդիմադիրի հետ, ուրեմն ինչ-որ մեկի շահերն են սպասարկում:






Բաց մի թողեք
Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ՝ որևէ գերտերության հետ
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…