«Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:
Մասնավորապես, համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով):
Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելության ամբողջ պատկերը:
Հ.Գ. «Անկախ դիտորդի» պահանջով համայնքապետարանն ու ընտրական մարմինները Գյումրիում հեռացրել են օրենքի խախտմամբ փակցված՝ ՔՊ-ի տասնյակ պաստատներ (ինչ խոսք, լավ է ուշ, քան ավելի ուշ):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը
Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր