Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն ավարտվել է․ մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է։
ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Այսպիսով՝
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,
«Կայունություն» կուսակցություն՝ 4։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,
«Իմ հզոր համայնք»՝ 9։
ԿԸՀ-ն նաև տեղեկություն է տրամադրում ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերյալ; Ըստ այդմ՝ ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։
Բաց մի թողեք
Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը փոխադարձ հայտարարություններ են արել
Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ՌԴ արձագանքը, ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը
Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը