ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Վերջին ամիսներին շարունակաբար ահազանգում էի հեղուկ գազի շուկայում տիրող անհասկանալի իրավիճակի մասին։ ՀՀ տարբեր բնակավայրերում ականատես էինք լինում տարբեր արժեքների։ Հեղուկ գազի արժեքը տատանվում էր 90-ից 200 դրամի միջակայքում։
Խնդրի կապակցությամբ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել Ազգային ժողովում, գրություններ ուղարկել պատկան մարմիններին։ Կապ էի հաստատել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով, որպեսզի կատարվի ոլորտի ուսումնասիրություն, վերհանվեն հեղուկ գազի արժեքի տատանման ու տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվող տարբեր գնային քաղաքականության պատճառները։
Մեր հետևողականությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները։ Վերջին օրերի դիտարկումներից կարող եմ արձանագրել, որ հարցը կարգավորվել է։ Շարունակելու եմ ամենօրյա մոնիթորինգը՝ ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը»։

Բաց մի թողեք
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար
Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում` օգնության կարիք ունի. Լուսանկար
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները