Պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պատճառով։
«Այսօր ականի հերթական պայթյունի հետևանքով Ադրբեջանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, ծանր վիրավորվել են»,- ասվում է սոցցանցում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ականների պայթյունի մասին ադրբեջանական կողմի կեղծ հաղորդագրությունները հաջորդում են ավելի վաղ հնչեցված պահանջին, թե իբր Հայաստանը պետք է ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզները» փոխանցի Բաքվին։
Այս անհեթեթ պահանջին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։

Բաց մի թողեք
ԵՄ-ն համաձայնվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, քանի որ Հունաստանը ստացել է հեղուկացված բնական գազի արտանետման արտոնություն
Ռուս – ամերիկյան «մեծ գործարք է պատրաստվում» Թրամփի թեթև ձեռամբ
Կասպից ծովը ռազմականանում է, ԱՄՆ-ը «արտոնո՞ւմ է»